Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան անկեղծացել է և նշել, որ թիմը շատ է տխրել իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու պատճառով:
«Մադրիդյան ակումբի կողմից կրած պարտությունը շատ ծանր էր մեզ համար, քանի որ խաղում էինք տանը: Այդ թիմն արդարացիորեն է դուրս եկել եզրափակիչ: «Բարսելոնային» չբավականացրեց թարմությունը:
Վերջին շրջանում կրած պարտությունը ստիպում են մեզ խորը մտածել։ Չեմպիոնների լիգայում պետք է հաղթենք շատ ուժեղ մրցակցի։ «Միլանի» դեմ պայքարում մեզ միայն հաղթանակն է հետաքրքրում։ Եթե երկրպագուները մեզ հետ լինեն, ապա ամեն ինչ լավ կլինի։ Խոստանում եմ, որ կանցնենք իտալական թիմին»,-եզրափակել է Ինիեստան: