Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին ցնցող
մրցաշրջան է անցկացնում: 23 հանդիպումից հետո նրա ակտիվում գրանցվել է 35
գնդակ: Սակայն կան թիմեր, որոնք դեռ չեն հասցրել գոլ բաց թողնել
արգենտինացու հարվածներից հետո:
Ինչպես հաղորդում է կատալոնական
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվող Դավիդ Վիլյային դեռ
տանջում են երիկամային ցավերը, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստին շտապ
տեղափոխել են տեղի հիվանդանոց: