| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:03 Ռոուրա. ««Միլանը» միշտ էլ վտանգավոր է եղել «Սան Սիրո» մարզադաշտում» |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պարտականություններ կատարող Խորդի Ռոուրան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ տված մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ «Բարսելոնան» չի պատրաստվում թերագնահատել մրցակցին:
««Միլանը» համարվում է Եվրոպայի լավագույն թիմերից մեկը: Բացի դրանից, նրանք հանդես են գալիս սեփական հարկի տակ: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է «Միլանը» խաղում «Սան Սիրո» մարզադաշտում: Նույնիսկ իմաստ չեմ գտնում խոսել հանդիպման ֆավորիտի մասին:
Վատ հիշողություններ
«Սան Սիրո» մարզադաշտից վատ հիշողություններ են մնացել: Խորդի Ռոուրան 23 տարի առաջ ծանր վնասվածք է ստացել իտալական թիմի մարզադաշտում:
«Շատ ծանր ժամանակներ էին: Վատ հիշողություններ են մնացել: Այն ժամանակ «Միլանը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն էր» ,- եզրափակել է Ռոուրան:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 568 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|