Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից առաջ տված մամլո ասուլիսի ժամանակ գովել է իտալական ակումբին:
«Չնայած նրան, որ «Միլանը» մրցաշրջանից առաջ վաճառեց իր առաջատար ֆուտբոլիստներին, այդուհանդերձ մնում է իտալական առաջնության լավագույն թիմերից մեկը: Մենք պետք է հարգենք «Միլանին» և չմոռանանք այդ թիմի պատմությունը:
Այժմ «Միլանը» գտնվում է կազմավորման փուլում: Նրանք ունեն երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց արյունը եռում է: Մենք գիտակցում ենք, որ վատ ցուցադրած խաղով չենք կարող հաղթել «Միլանին»: Մենք պետք է դրսևորենք մեր լավագույն կողմերը:
Մենք գիտենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է դժվար հանդիպումներ անցկացնենք: Կաշխատենք հաղթել բոլոր հանդիպումներում, սակայն քաջ գիտակցում ենք, որ անչափ դժվար է լինելու:
Մենք կապ ենք պաշտպանում Տիտո Վիլանովայի հետ: Նա, չնայած նրան, որ գտնվում է այլ երկրում, հետևում է մեզ և ուղղումներ կատարում»,-եզրափակել է թիմի ավագը:
Աղբյուրը` FCBarcelona.com
|