Կատալոնական «Բարսելոնայի» նախկին, իսկ «Միլանի» այժմյա ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Միլան» - «Բարսելոնա» հանդիպման մասին:
Բոյան Կրկիչը, ով Կատալոնացիների կազմում անցկացնելով 163 խաղ, դարձել է 41 գոլի հեղինակ, խոսել է «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք վաղվա հանդիպման մասին և նշել, որ այդ հանդիպումը իր համար շատ էմոցիոնալ հանդպիում է լինելու:
«Սա առանձնահատուկ հանդիպում է ինձ համար: Ես ցանկանում եմ խաղադաշտում անցկացնել ամբողջ 90 րոպեն: Ես երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» դեմ, բայց կփորձեմ օգնել թիմն, անցնելու համար հաջորդ փուլ:
Սա 3 միավորանոց հանդիպում չէ, այլ 180 րոպեանոց: Առջևում կա 180 րոպե: Մենք պետք է պայքարենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Բոյանը: