| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:38 Marca. Լապորտան վերահսկել է «Բարսելոնայի» աշխատակիցներին |
Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան 2005-ից 2008 թթ. վերահսկել է ակումբի աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը:
Լրատվամիջոցը ոչ միայն նման տեղեկատվություն է տարածել, այլև այն հաստատող համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Կատալոնիայի դատախազություն:
Նշվում է նաև, որ այդ գործունեությունն իրականացնելու համար պատասխանատու են «կապտանռնագույնների» նախկին փոխնախագահ Ֆերան Սորիանոն և գլխավոր տնօրեն Ժոան Օլիվերը, ովքեր լրատվությունը ստուգելու համար հատուկ ծրագիր են պատվիրել: Դատախազությունը չի բացառում, որ նրանք երկուսն էլ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 549 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|