| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:03 Պույոլը մասնակցել է «Միլանի» դեմ նախորդ 9 խաղերին |
2000 թվականից ի վեր «Բարսելոնա» - «Միլան» հանդիպումներում իր մշտական ներկայությունն է ապահովել թիմի ավագ Կարլես Պույոլը: Առաջին անգամ Պույոլը «Միլանի» դեմ հանդես է եկել 2000 թվականի հոկտեմբերի 18-ին, որտեղ Ռիվալդոյի հեթ-տրիկի շնորհիվ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
Այդ թվականից մինչ այսօր «Բարսելոնան» և «Միլանը» հանդիպել են 9 անգամ:
«Բարսելոնայի» ավագը երբեք չի թաքցրել իր հիացմունքը և նույնիսկ նշել է, որ «Միլանը» եղել է իր երկրորդ թիմը:
Թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Պույոլը նշել է, որ «Միլանի» հարձակվողներից ամենից շատն իրեն գլխացավանք է պատճառել Անդրեյ Շևչենկոն:
Պույոլնն ընդդեմ «Միլանի»
- «Բարսելոնա» - «Միլան» (3-1). ՉԼ կիսաեզրափակիչ 2011/12 - «Միլան» - «Բարսելոնա» (0-0). ՉԼ կիսաեզրափակիչ 2011/12 - «Միլան» - «Բարսելոնա» (2-3). ՉԼ խմբային փուլ 2011/12 - «Բարսելոնա» - «Միլան» (2-2). ՉԼ խմբային փուլ 2011/12 - «Բարսելոնա» - «Միլան» (0-0). ՉԼ կիսաեզրափակիչ 2005/06 - «Միլան» - «Բարսելոնա» (0-1). ՉԼ կիսաեզրափակիչ 2005/06 - «Բարսելոնա» - «Միլան» (2-1). ՉԼ խմբային փուլ 2004/05 - «Միլան» - «Բարսելոնա» (1-0). ՉԼ խմբային փուլ 2004/05 - «Միլան» - «Բարսելոնա» (3-3). ՉԼ խմբային փուլ 2000/01
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 657 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|