| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:09 Սավիոլա. «Այժմ Մեսսին է բոլորին մարզաշապիկ նվիրում» |
Իսպանական «Մալագայի» արգենտինացի հարձակվող Խավիեր Սավիոլան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև այժմյա լավագույն ֆուտբոլիստի` Լեոնել Անդրես Մեսսիի մասին:
««Բարսելոնայի» դեմ խաղերն ինձ համար հատուկ արժեք ունենք, քանի որ ժամանակին ես հանդես էի գալիս այդ թիմում: Ես միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ նախկին թիմակիցներից: Կարիերայիս լավագույն պահերն անցկացրել եմ կատալոնիայում:
Ես հանդես եմ եկել արգենտինական աստղերի` Ռիկելմեի, Մեսսիի, Ռոնալդինյոյի և Այմարի հետ, սակայն վերջինիս հետ համագործակցությունն ավելի հեշտ էր:
Մարզումների ժամանակ ես վնասեցի Լեոյի քիթը և դրանից հետո նրան նվիրեցի իմ մարզաշապիկը: Այն ժամանակ մարզաշապիկներ էին նվիրում Մեսսիին, այժմ դերերը փոխվել են»,-եզրափակել է Սավիոլան:
Աղբյուրը` FIFA.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 769 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|