| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:05 Ինիեստա. «Մեսսիի հետ «Բարսելոնան» ավելի հզոր է» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմը հարձակվող Լեո Մեսսիի հետ ավելի հզոր և կազմակերպված խաղ է ցուցադրում:
«Կարծում եմ, որ ամեն մի թիմ ունի մի ֆուտբոլիստ, որի շնորհիվ ավելի կայուն ու կազմակերպված է խաղում: «Բարսելոնան» ավելի հզոր է Լեոնել Մեսսիի հետ: Կարիք չկա խոսել Մեսսիի մասին:
Միշտ հարգանքով եմ վերաբերվել Մեսսիին: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մեսսին ստացավ «Ոսկե գնդակը», ես նրան չէի համարում իմ մրցակից: Նա իմ թիմակիցն է և ես ուրախ եմ, որ այդ մրցանակը բաժին հասավ նրան»,-անկեղծացել է Ինիեստան:
Աղբյուրը` FIFA.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 664 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|