| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:40 Ռոուրա. ««Վալենսիան» վտանգավոր է հատկապես ընդմիջումից հետո» |
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դժվարին մրցակից է սպասվում: Թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ Խորդի Ռոուրան, ով հանդիսանում է Տիտո Վիլանովայի օգնականը, նշել է, որ «Բարսելոնան» գիտի, թե ինչպես հաղթել «Վալենսիային»:
«Դժվար հանդիպում է սպասվում: Մենք «Վալենսիայի» դաշտում ամեն օր չէ, որ հաղթում ենք: Նրանք վերջին 7 խաղերից 5-ում հաղթանակ են տոնել: Նրանք կենտրոնացված են և վտանգավոր են ընդմիջումից հետո: Չեմ կարծում, որ նրանք մեր դեմ այլ կերպ հանդես կգան: Նրանց մարտավարությունը շատ վտանգավոր է բոլոր մրցակիցների համար:
Մեզ այժմ հետաքրքրում է միայն իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումը: Թիմը կենտրոնացված է «Վալենսիայի» հետ խաղին և պետք չէ վերհիշել գավաթային խաղի անհաջողությունը: Ֆուտբոլիստները կարդում են և տեղյակ են մամուլում կատարվող իրարանցումներին, սակայն դա չպետք է ազդի նրանց հոգեբանության վրա»,-հայտարարել է Ռոուրան:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 511 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|