| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:09 Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը |
Չորեքշաբթի օրը պաշտոնապես ներկայացվեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչ փուլի գնդակը:
Գնդակը ստացել է «Ֆայնլ Ուեմբլի 2013» անվանումը: Գնդակի վրա պատկերվել են բոլոր երզափակիչները, որոնք տեղի են ունեցել անգլիական լեգենդար մարզադաշտում:
«adidas Finale Wembley»-ն թվով 20-րդ գնդակն է, որը պատրաստվել է գերմանական բրենդի կողմից:
Այս գնդակով թիմերը կխաղան ՉԼ 1/8 եզրափակչից:
«Գնդակը փայլուն է և հիշվող: Կարծես թագավորական լինի: Ի ուրախություն մեզ, այս գնդակը պատկերում է այն ամենը, ինչ այժմ ունի Չեմպիոնների լիգան: Այս Չեմպիոնների լիգան պետք է պատմական լինի» ,- հայտարարել է UEFA Events SA-ի գլխավոր տնօրեն Գի-Լորան Էփսթեյնը:
Աղբյուրը` Uefa.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 662 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|