Այսօր Խերարդ Պիկեն, ում մականունը «Պիկենբաուեր» է, դարձավ 26 տարեկան:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» 3, իսկ իսպանական «Ռեալ Սարագոսայում» 1 մրցաշրջան անցկացնելուց հետո, Խերարդ Պիկեն վերադարձավ կատալոնական «Բարսելոնա»՝ այն ֆուտբոլային գերակումբ, որտեղից էլ նա սկսել էր իր ֆուտբոլային կարիերան:
Խերարդ Պիկեն ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին և այդ օրվանից նա համարվում էր թիմի ֆուտբոլային ակումբի անդամ:
2003/04 մրցաշրջանում Խերարդ Պիկեն տեղափոխվեց անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: 2006/07 մրցաշրջանում նրան տեղափոխեցին «Ռեալ Սարագոսա»: Այդ ժամանակահատվածում նա խաղաց Գաբրիել Միլիտոյի հետ միասին, ում հետ նա կրկին հանդիպեց, սակայն արդեն կատալոնական «Բարսելոնայում»:
2007/08 մրցաշրջանում Խերարդ Պիկեն վերադարձավ անգլիա և դարձավ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նա հասցրեց նաև խփել երկու գնդակ ՉԼ-ում: Այդ տարիներին Պիկեին կնքեցին «Պիկենբաուեր» անունը:
Նա կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվեց 2008 թվականին, երբ թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան: