Իսպանական «Վալենսիայի» ավագ Դավիդ Ալբելդան հայտարարել է, որ Դավիդ
Վիլյան, ում հետ նա նույն թիմում հանդես է եկել երկար տարիներ, անկում է
ապրում կատալոնական «Բարսելոնայում»:
«Վիլյայի պես ֆուտբոլիստները
շատ կարևոր դեր են խաղում թիմում: Գլխավոր մարզիչն իրավունք չունի նրան մի
քանի րոպե տրամադրել խաղադաշտում լինելու համար: Վիլյայի աստղը մարում է «Բարսելոնայում»:
Կիրակի
օրը մենք հանդիպելու ենք «Բարսելոնային»: Ես կարծում եմ, որ թեժ պայքար է
լինելու: «Բարսելոնան» մեծ ապագա ունի: Նրա փայլը չի կորում: «Բարսելոնայի»
գլխավոր խաղաքարտը երիտասարդների ճիշտ ընտրությունն է»,-հայտարարել է
Ալբելդան: