| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:56 Հուլիսին Նեյմարը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ |
Ինչպես հայտնում է Իսպանական Sport.es կայքը, Բրազիլական «Սանթոս» ակումբի առաջատար ֆուտբոլիստ Նեյմարը, հուլիս ամսին կդառնա Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Ձմեռն ավարտվեց և կարելի է մտածել 2013/14 մրցաշրջանի մասին: Բրազիլական «Սանթոսի» ֆուտբոլիստը բազմիցս նշել էր, որ թիմից չի հեռանա մինչև 2014 ԱԱ-ն: Հիմա ամեն ինչ պատրաստ է և աղբյուրի հավաստմամբ մի քանի ամիս անց Նեյմարը իր պահարանը կունենա Կամպ Նոույի հանդերձարանում:
Մի քանի անգամ նշել էինք, որ կողմերը համաձայնության են եկել, բայց այս անգամ կարծես ամեն ինչ ավելին քան լուրջ է: Տրանսֆերը կկայանա Կոնֆեդերացիաների գավաթից հետո, որը կայանալու է ամռանը՝ հունիսին, Բրազիլիայում: Նշենք, որ Կոնֆեդերացիան նախապատրաստվում է ընդունել նաև աշխարհի առաջնությունը:
Աղբյուրը՝ Sport.es
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1337 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|