Այսօր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Ուրուգվայի հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող թիմի կազմը։ Հավաքական չի հրավիրվել անգլիական «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը:
Կատալոնական «Բարսելոնայից» հրավիրվել են 10 ֆուտբոլիստ:
Նշենք, որ ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:
Հայտացուցակ.
Դարպասապահներ. Վիկտոր Վալդես (Բարսելոնա), Խոսե Ռեյնա (Լիվերպուլ)
Պաշտպաններ. Խերարդ Պիկե, Կարլես Պույոլ, Խորդի Ալբա (Բարսելոնա), Սերխիո Ռամոս, Ալվարո Արբելոա (Ռեալ), Սեսար Ասպիլիկուետա (Չելսի), Նաչո Մոնրեալ (Արսենալ)
Կիսապաշտպաններ. Չավի, Անդրես Ինիեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Սերխիո Բուսկետս (Բարսելոնա), Խաբի Ալոնսո (Ռեալ), Իսկո (Մալագա), Սանտի Կասորլա (Արսենալ), Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի), Խուան Մատա (Չելսի)
Հարձակվողներ. Դավիդ Վիլյա, Պեդրո Ռոդրիգես (Բարսելոնա), Ալվարո Նեգրեդո (Սևիլյա)
|