Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Խորդի Ալբան գտնում է, որ թիմի հարձակվող Լեոնել Մեսսին սխալ չի արել՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած Էլ Կլասիկոյից հետո «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի ավտոկանգառում վիրավորելով մադրիդցիների պաշտպան Ալվարո Արբելոային, ով այդ պահին եղել է իր կնոջ հետ։
«Ոչ մի վատ բան չեմ տեսնում ավտոկանգառում տեղի ունեցած միջադեպի մեջ։ Պարզապես Մեսսին շատ էր զայրացած։
Իսկ ինչ վերաբերում է խաղին, ապա մեզ համար այս հաշիվը ցավալի է, քանի որ ունեինք բազմաթիվ պահեր, որոնք չհաջողվեց իրացնել։ , – Ալբայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։