Ինչպես հայտնում է Իսպանական «AS» պարբերականը, Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին «Էլ Կլասսիկոյից» հետո բախվել է Արբելոայի և Կարանկայի հետ:
Լեոնել Մեսսիի համար «Էլ Կլասսիկոյի» օրը այդքան էլ հաջող օր չէր ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս: Խաղավերջում Մեսսին բախվել է Արբելոայի հետ, ով ամբողջ խաղի ընթացքում հրմշտում էր Մեսսիին:
Այնուհետև մեսսին Սանտիագո Բեռնաբեուի ավտոկայանատեղիներից մեկում տեսնելով Արբելոային անվանել է նրան «անպիտան»: Նշենք, որ այդ ժամանակ Արբելոան եղել է իր կնոջ հետ:
Դա միակ բախումը չէր նրա համար: Այդ ամենից հետո, Մեսսին բախվել է Կարանկայի հետ, թունելում ասելով, «Ձայնդ կտրի՛ր, դու Մոուրինյոյի խաղալիքն ես»:
Աղբյուր՝ AS
|