Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն եղբոր հետ տուգանվել է հանրային տրանսպորտի հատվածում երթևեկելու համար, հաղորդում է Marca-ն:
Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որի ղեկին էր ֆուտբոլիստի եղբայրը:
Պիկեն բարկացել է ոստիկանների վրա և հայտարարել. «Դուք նախանձում եք, քանի որ ես հայտնի՞ եմ: Ձեր աշխատանքն ազդում է ինձ վրա»:
Բացի այդ, իսպանացին նաեւ ճղել է տուգանքի թուղթը՝ սպառնալով ոստիկաններին, որ կզանգահարի նրանց ղեկավարությանը:
|