Նեյմարի դեպի «Բարսելոնա» ուղևորության ընթացքում ֆուտբոլիստի հետ մեկ այլ ինքնաթիռով Բարսելոնա են մեկնել նաև նրա ընկերները: Ըստ Սանդրո Ռոսելի կատալոնական ակումբը ֆուտբոլիստի ընկերների համար 300 հազար եվրո արժողությամբ ինքնաթիռ է վարձել, հաղորդում է Marca-ն:
Ռոսելը նաև հասկացնել է տվել, որ նա չի կարծում, որ դա ավելորդ ծախս էր, մանավանդ այն դեպքում «Երբ դուք պայմանագիր եք ստորագրում նման կարգի ֆուտբոլիստի հետ»:
|