Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր ՊՍԺ-ին: Ֆրանսիական ակումբը կապտանռնագույնների երկրորդ մրցակիցներ Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանում: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին՝ Դավիդ Լուիզի գոլի շնորհիվ: Երկու րոպե անց կատալոնացիները նվաստացուցիչ գրոհ կազմակերպեցին, որն էլ ավարտին հասցրեց Լեո Մեսսին՝ 1-1: Անցավ եւս 14 րոպե եւ Մարկո Վերատին օգտվեց Շտեգենի և Ռակիտիչի սխալից ու առաջ մղեց իր թիմին: 52-րդ և 54-րդ րոպեներին Մատյուիդին ու Նեյմարը մեկական գոլով փոխանակվեցին՝ 3-2: Ընդհանուր առմամբ թիմի ֆուտբոլը պաշտպանությունում կարելի է բնութագրել մեկ բառով՝ խայտառակություն: Նույնիսկ վերլուծելու ոչինչ չկա, նույնիսկ գնահատելու ոչինչ չկա: Այնուամենայնիվ.
Մարկ-Անդրե Տեր Շտեգեն - Գերմանացի երիտասարդն այսօր, մեղմ ասած, չգոհացրեց: Ամեն դեպքում, չպետք է քննադատել և ողջ մեղքը բարդել նրա ուսերին, կամ ձեռքերին: Մարկ՝ 5.5:
Ալբա, Ալվես - նրանց խաղը կարելի է բնութագրել ընդամենը երեք տառով, իսկ արդյունքը 5 միավորն է:
Մատյո, Մասկերանո - Համեմատաբար, պաշտպանության կենտրոնը ավելի հաջող գործեց, սակայն երեք գոլերի մեջ իրենց մեղքն ունեին բոլորը: Նրանք ստանում են 6 միավոր:
Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա - Կիսապաշտպանները չարդարացրին: Նրանց խաղը նույնպես այնքան էլ տպավորիչ չէր: Եռյակը ստանում է 6,5 միավոր:
Մեսսի, Նեյմար - Ահա, թե որն էր մեր թիմի միակ լուսավոր կետը: Այս դուետը կրկին հաջող է գործում և գոլեր հեղինակում: Զույգը ստանում է 8 միավոր:
Մունիր , Պեդրո - Ֆուտբոլիստները ոչինչ չարեցին: Աշխատանքում ցածր էր օգտակար գործողության գործակիցը: Հետևում է 5 միավորը:
Այո՛, մենք պարտվեցինք, պարտվեցինք մի մրցակցի, որի կազմում բացակայում էին Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Լավեսին: Պարտվեցինք մի խաղում, որտեղ գտել էինք պաշտպանություն ճեղքելու հրաշալի տարբերակ՝ մրցակցին էլ նույնը հակառակ կողմից առաջարկելով, պարտվեցինք եզրերում խայտառակ լինելով, պարտվեցինք նաեւ մարզչի թերանալու պատճառով: Ցանկացախ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ նույնիսկ երկրպագուները: Իսկ Երկիր կոչվող մոլորակի վրա չեք գտնի թիմ, որը դուրս կգա խաղադաշտ երեք օրը մեկ պարբերությամբ, կխաղա այդպես 4-5 խաղ ու անընդհատ կհաղթի, այն էլ ՊՍԺ-ի կարգի թիմին: Ինչեւէ, մենք ընդունում ենք մեր պարտությունը, ու պատրաստվում ենք ռեւանշի հասնել «Նոու Կամպում», իսկ մինչ այդ մենք կզբաղեցնենք մեր խմբի երկրորդ հորիզոնականը՝ մեզնից մեկ միավորով առաջ թողնելով մեզ հաղթած փարիզցիներին:
Հաղթենք, թե ոչ, մենք մնում ենք իսկական երկրպագու: Այնպես որ ավելացնելու միայն մեկ բան կա. Visca Barca y Visca Catalunya !!!
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|