«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր ուրախությունն է հայտնել այն իրողության վերաբերյալ, որ ընդամենը մեկ ամսից խաղալու հնարավորություն է ստանալու իր խաղընկել Լուիս Սուարեսը:
-Ուղղակի հիանալի է, որ շուտով Սուարեսը մեզ հետ է խաղալու: Անխոս, մեր թիմն այդպես շատ ավելի ուժեղ կլինի: Սուարեսի վերադարձից հետո մեր գրոհները շատ ավելի բազմազան կլինեն,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Fox Sports Magazine-ը:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի որակազրկումն ավարտվելու է հոկտեմբերի 24-ին:
Աղբյուր՝ Armsport.am
|