Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը շնորհակալություն է հայտնել կապտանռնագույնների երկրորդ թիմի մարզչական շտաբին և թիմի ֆուտբոլիստներին` Ինդոնեզիայի պատանեկան ընտրանու դեմ ստուգողական հանդիպմանը մասնակցելու համար.
- Հիանալի խաղ էր: Շնորհակալ եմ թիմի մարզչին և ֆուտբոլիստներին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Հիմա պետք է օգնեմ հիմնական թիմի խաղընկերներիս,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի երիտասարդ թիմի 6-0 հաշվով հաղթանակով, իսկ Սուարեսը դարձել է դուբլի հեղինակ:
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com