Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկյել Լավեսին վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի «Կանի» դեմ խաղի ժամանակ, հաղորդում է L’Equipe-ը:
Արգենտինայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 13-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը: Նախնական տվյալներով, Լավեսսին շարքից դուրս է եկել 3 շաբաթով, սակայն բուժննումից հետո, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները կարող են երկարել մինչև 6 շաբաթ:
Այսպիսով, Լավեսսին չի կարող օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին:
|