Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագա» — «Բարսելոնա» խաղից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստները կիսվել են իրենց տպավորություններով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Անդրես Ինիեստա
-Մենք միշտ փորձում ենք հաղթանակ տոնել, սակայն այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ դա անչափ բարդ է: Չկարողացանք կշեռքի նժարն իջեցնել դեպի մեր կողմ: Ամեն ինչ այդքան վատ չէ, քանի որ մենք կարողացանք հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակել, որը շատ կարևոր է առաջնության հետագա իրադարձությունները ձևավորելու համար:
Դուգլաս
-Ես պետք է շարունակեմ աշխատել, բայց երջանիկ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնվեց: Բարսելոնային օգնելն ինձ համար աշխատանքի արդյունքներն են: Անցյալ խաղերում հետևում էի Դանի Ալվեսին և Մոնտոյային: Մարզիչն ասաց ինձ, որ ես պետք է ձգտեմ նմանակել նրանց խաղը, որպեսզի շուտ հարմարվեմ թիմի խաղաոճին: Այս հաշիվն այն չէր, ինչ մենք էինք ցանկանում, սակայն դրսում մեկ միավոր վաստակելն ամբողջովին էլ վատ չէ:
Կլաուդիո Բրավո
-Մենք գրոհների եզրափակման խնդիրներ ունեցանք: Թիմը փորձում էր հարձակվել մի քանի ուղությամբ, որպեսզի ապահովի դրական արդյունք, սակայն «Մալագան» հիանալի աշխատանք կատարեց պաշտպանական գծում: Անկեղծ ասած, մենք մի փոքր վրդոհվված ենք, քանի որ չկարողացանք վաստակել երեք միավոր:
Մարկ Բարտրա
-Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, սակայն չկարողացանք գոլ հեղինակել: «Մալագան» գիտեր, թե ինչպես կարելի է խաղալ «Բարսելոնայի» հետ: Կարծում եմ, որ մենք զրույց կունենանք թիմի գլխավոր մարզչի հետ և կկարողանանք այս խնդրի լուծում գտնել:
|