Այսօր` ուղիղ կեսգիշերին, «Լա Ռոսալեդա» մարզադաշտում «Մալագան» կհյուրընկալի «Բարսելոնային»: Ընթացիկ առաջնության առաջատարը մրցելու է 5 միավոր վաստակած և 11-րդ հորիզոնականում գտնվող ակումբի հետ:
Լուիս Էնրիկեի սաները դեռևս գնդակ բաց չեն թողել և բոլոր չորս խաղերում հաղթել են: Հաղթարշավը շարունակելու հարցում այսօր թիմին չեն կարողանա օգնել Վերմալենը, Մատյոն ու Ալվեսը: Առաջինը դեռ չի ապաքինվել լիովին, իսկ մյուս երկուսը հանգստանալու իրավունք են ստացել: Նեյմարն ու Ռակիտիչն էլ փոքրիկ վնասվածք էին ստացել կիրակի օրը կայացած խաղում, սակայն պատրաստ են խաղին: Հաշվի առնելով տվյալ հանգամանքները` ArmBarca-ն ներկայացնում է կապտանռնագույնների հավանական մեկնարկային կազմը.
Կլաուդիո Բրավո - Ժորդի Ալբա, Ժերար Պիկե, Մարկ Բարտրա, Մարտին Մոնտոյա - Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սերխի Ռոբերտո - Պեդրո Ռոդրիգես, Լիոնել Մեսսի, Մունիր:
ArmBarca.com
|