Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Լա լիգայի չորրորդ տուրի «Լեւանտեի» հետ խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Այսօր բրազիլացին բուժզննում է անցել և պարզվել է, որ կոճի հետ կապված վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և ամեն ինչ կհարթվի ֆիզիոթերապիայի միջոցով:
Հավելենք, որ Նեյմարի՝ հաջորդ տուրի «Մալագայի» հետ խաղին մասնակցությունը հարցականի տակ է: Հավանականությունը մեծ է, որ Լուիս Էնրիկեն ռիսկի չի դիմի:
ArmFootball.com
|