Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան խոսել է Լիոնել Մեսսիի առողջական խնդիրների մասին.
-Ես կարծում եմ, որ դա անձնական թեմա է: Միեւնույն ժամանակ, այն չի քննարկվում, քանի որ նմանատիպ խնդիր այլևս չկա: Ինչ վերաբերում է թիմի ելույթներին, ապա մենք շարունակում ենք մեր հաղթարշավը՝ ամեն խաղից դաս քաղելով,- Սուբիսարետայի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լեոն հաճախ սրտխառնոց և փսխում էր ունենում խաղերի ժամանակ:
ArmBarca.com
|