Նեյմարը և Ռակիտիչը վնասվածք են ստացել «Լևանտե»-ի դեմ խաղում:
Նեյմարը խաղի 50-րդ րոպեին փոխարինվեց ոտնաթաթի մկանի վնասվածքի պատճառով: Իսկ խորվաթ կիսապաշտպանը վնասեց ձախ ոտքը, այնուամենայնիվ կարողացավ ավարտել հանդիպումը: Բժիշկները դեռևս չեն շտապում վերջնական պատասխան տալ և երկու ֆուտբոլիստների մասնակցությունը հարցականի տակ է «Մալագա»-ի հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Լևանտե» - «Բարսելոնա» խաղը ավարտվեց 0-5 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնա»-ի: Նեյմարը և Ռակիտիչը մեկական գոլի հեղինակ դարձան:
|