Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 4-րդ տուրում հյուրընկալվել էր «Լեւանտեին»: Լուիս Էնրիկեի սաները խաղադաշտ էին դուրս եկել մարտական կազմով, սակայն առաջին րոպեները չէին հուշում մարտական տրամադրվածության մասին: Այնուամենայնիվ, 34-րդ րոպեին Նեյմարը գրավեց մրցակցի դարպասը: Ութ րոպե անց Լիոնել Մեսսին տուգանային հրապարակում հայտնվեց մի քանի ֆուտբոլիստի շրջափակման մեջ, որոնք էլ խախտեցին կանոններն ու նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված:Լուկաս Վինտրան էլ հեռացվեց խաղադաշտից: Լեոն, ցավոք, վրիպեց:
Սակայն Իվան Ռակիտիչը քիչ հետո ուղղեց մրցակցի սխալը՝ հեռահար ու հուժկու հարվածով խոցելով Խեսուս Ֆերնանդեսի դարպասը:
Երկրորդ խաղակեսում իրենց ասելիքը հասցրին ասել Սանդրոն, Պեդրոն և Մեսսին: Արդյունքում՝ 5-0 և «Բարսելոնան» վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահը վստահ հանդիպում անցկացրեց: Նա ստանում է 7 գնահատականը:
Մասկերանո և Մաթյո - պաշտպանության կենտրոնում, կարելի է ասել, լուրջ խնդիրներ չեղան, սակայն Մաթյոն մի քանի դրվագներում աչքի ընկավ անվստահ խաղով, մի քանիսում էլ՝ գերճշգրիտ աշխատանքով: Մասկեն իր մակարդակից ցածր հանդիպում չանցկացրեց: Պաշտպանության կենտրոնը կազմող զույգը ստանում է 7,5 գնահատականը:
Դանիել Ալվես - բրազիլացին դեռ աշխատելու տեղ ունի: Նրա եզրային փոխանցումները իրենց նախկին փայլը չունեն և վտանգավոր չեն: Իսկ իր աշխատանքը կարելի է համարել բավարար: Դանի՝ 7:
Ժորդի Ալբա - Կա՞ արդյոք նրա պես եզրային աշխարհում: Չկա՛: Ինչպես միշտ, հիանալի հանդիպում է անցկացնում Ալբան: Ամեն ինչ հասցնում է, ամեն ինչ անում է բարձր մակարդակի վրա: Նա արժանի է 9 գնահատականին:
Բուսկետս, Ինյեստա, Ռակիտիչ - Կիսապաշտպանական եռյակը վատ հանդիպում չանցկացրեց: Դոնին խաղաժամանակ է պետք դեռ, իսկ Ռակին հասցրեց թնդանոթ արձակել ու գոլ հեղինակել: Արդյունքում, եռյակը ստանում է 7.5-ական բալ:
Պեդրո, Սանդրո - նրանք կարողացան գոլ հեղինակել: Սանդրոն առանձին դրվագներում տպավորեց և թվում է, որ պայքարում առաջ է անցնում Մունիրից: Պեդրոն միջին մակարդակի հանդիպում անցկացրեց: Զույգը ստանում է 7.5 միավոր:
Նեյմար - Թեեւ բրազիլացին երկար չմնաց խաղադաշտում՝ վնասվածքի պատճառով, սակայն բավականին լավ հանդիպում անցկացրեց: Ժունիորն ամենաակտիվն էր առաջին խաղակեսում, գրոհում էր, փոխանցում, շրջանցում, իսկ նրա նկատմամբ ստիպում կոպիտ գործել: Նեյմարը ստանում է 8.5 գնահատականը:
Լեո Մեսսի - Լեոն իր սև գործն անում էր նույնիսկ առանց գոլի: Ճիշտ է, նա վրիպեց 11 մետրից, սակայն գոլային փոխանցումներ կատարել, աշխատել և վերջում էլ գոլ հեղինակել հասցրեց: Լեո՝ 9:
Խաղադաշտում եղավ նաև Չավին, որը լուրջ գործողություններով աչքի չընկավ:
Այսպիսով, «Բարսելոնան» տոնեց իր չորրորդ անընդմեջ, չոր հաշվով հաղթանակն ու վաստակած 12 միավորով Լա լիգայի միանձնյա առաջատարն է:
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|