Ժերար Պիկեն նշել է, որ ինքը հաջողակ է գտվել ԱՊՈԷԼ-ին խփած գոլի ժամանակ և դրանում պարտական է Լիոնել Մեսսիին:
- Գոլի ժամանակ պարզապես բախտս բերեց: Լեոն հիանալի փոխանցում կատարեց, և ինձնից հասնում էր միայն այն ուղարկել դարպասային գծից այն կողմ:
Մենք ցանկանում էինք կրկին գրավել մրցակցի դարպասը, բայց չէր ստացվում: Այդ իսկ պատճառով պետք էր կենտրոնացած լինել պաշտպանությունում, որպեսզի գոլ բաց չթողնեինք,- Պիկեի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:
|