Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բիլբաոյի Ատլետիկի դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
- Եթե մենք ցանկանում ենք բոլոր հանդիպումներում այսպիսի կայուն խաղ ցուցադրել, պետք է կոմպակտ գործենք և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Հպարտ եմ, որ թիմս այսպիսի մրցակցի դեմ խաղում այսքան պահեր ստեղծեց:
Լավ խաղ եմ սպասում Նեյմարից, Մունիրից և Սանդրոյից:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, այդ իսկ պատճառով նա ոչ միայն խփում է, այլ նաև փոխանցում է կատարում: Նա լավագույնն է հարձակման գծում: Եթե դուք չեք նկատել, ապա ասեմ, որ նա նաև շատ լավ պաշտպան է,- հայտարարել է Էնրիկեն:
|