Կատալոնական Բարսելոնայի բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը չի կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի Բիլբաոյի Ատլետիկի դեմ հանդիպմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացին ծնկի հետ խնդիրներ ունի: Վնասվածքը չբարդացնելու համար թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է հանգիստ տալ բրազիլացի պաշտպանին:
Բացի այդ, Բարսելոնայի հայտացուցակից դուրս են մնացել Դուգլասը, Մարկ Բարտրան և Ռաֆա Ալկանտարան, որոնց նույնպես հանգիստ է տրվել: Վնասվածքներից վերականգնվում են Խորդի Մասիպը և Տոմաս Վերմալենը:
Այսօր խաղադաշտ կարող են դուրս գալ Լիոնել Մեսսին, Անդրես Ինիեստան և Ժերեմի Մաթյոն:
|