Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո 2016-ի ընտրական փուլի Մակեդոնիայի դեմ խաղը:
Ֆուտբոլիստին կփոխարինի երիտասարդ հարձակվող Մունիրը, տեղեկացնում է AS-ը:
Ավելացնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջին թիմում անցկացրել է ընդամենը 2 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
|