Իսպանական Լա լիգայի տնօրեն Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հեռանկարների մասին, եթե Կատալոնիան դառնա անկախ պետություն:
«Ես չեմ սիրում քննարկել այն, ինչն իրականում անհնարին է: Կատալոնիան ընդմիշտ կմնա Իսպանիայի մի մասնիկը:
Եվ ես բացի «Բարսելոնայից» ցավում եմ նաև «Խիմնաստիկի», «Էսպանյոլի», «Ժիռոնայի», «Լյագոստերայի» և «Սաբադելի» համար:
Եթե ֆուտբոլային կանոնները մնան նույնը, նրանք չեն կարողանա հանդես գալ Իսպանական Լա լիգայում:
Մենք ստիպված կլինենք փոխել կանոնները: Անդորրայի թիմերը հանդես են գալիս մեր առաջնությունում, քանի որ դա թույլատրված է և գրված է կանոնագրքում:
Այս ձևով, «Բարսելոնան» նույնպես չի կարողանա խաղալ Լա լիգայում, եթե չկնքվի միջկառավարական համաձայնագիր»,- ասել է Տեբասը:
Աղբյուրը` Goal.com
|