Լոզանի մարազական արբիտրաժային դատարանը (CAS) կքննի «Բարսելոնայի» ներկայացված բողոքարկումը թիմի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման շուրջ։
Նիստը տեղի կունենա օգոստոսի 8–ին։
Քննվող գործի շրջանակում վկայություն տալու համար ուրուգվայցի ֆուտբոլիստը, ով Մունդիալի խմբային փուլի Իտալիա - Ուրուգվայ խաղի ժամանակ կծել է Ջորջիո Կելինիի ուսը, հրավիրվել է դատարան։
Հիշեցնենք, որ այդ միջադեպիսց հետո ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկել էր 4 ամսով և արգելել էր, որևէ ֆուտբոլային գործունեություն վարել։
Ավելի վաղ նշվում էր, որ Լոզանի արբիտրաժային դատարանը հակված է 27–ամյա խաղացողի պատիժը կրճատել։
|