Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ուրախ է, որ հանդես է գալու մի թիմում, որտեղ հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
«Մեսսին, Սուարեսը և Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Մենք պետք է նրանց հետ լավ համագործակցենք, որպեսզի կարողանանք ինչ-որ բան սովորել նրանցից:
Մենք պետք է աշխատենք համատեղ ուժերով, որպեսզի կարողանանք կառուցել ամուր թիմ: Թիմը երեք ֆուտբոլիստով չի ավարտվում: Ամեն մի ֆուտբոլիստ ունի իր դերը թիմի խաղում: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ են այդ երեք աստղերը մեզ միանալու:
Շատ ուրախ եմ, որ Չավին կմնա թիմում: Նա թիմի խորհրդանիշն է: Երբեք նրա հետ միասին ֆուտբոլ չեմ խաղացել, բայց հիմա նկատեցի, թե ինչպիսի պրոֆեսսիոնալ կերպով է նա մոտենում մարզումներին: Երիտասարդ ժամանակ, ես սովորում էի ֆուտբոլ խաղալ նրա նման ֆուտբոլիստներից»,- ասել է Ռակիտիչը:
Աղբյուրը` Goal.com
|