Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ օրերս կներկայացվի որպես ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ, հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ ֆրանսիական ակումբ կտեղափոխվի վարձավճարով և կներկայացվի ֆրանսիական թիմի կազմում երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
|