Անգլիական «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» հերքել է ֆուտբոլիստի գնման մասին լուրերը և մերսիսայդցիների պատշպանը չի տեղափոխվի կատալոնական ակումբ:
Նշվում է, որ «Բարսելոնան» կենտրոնացած է «Պարի Սեն Ժերմեն» ակումբի պաշտպան Մարկինյոսի և անգլիական մեկ այլ գրանդի` «Արսենալի» պաշտպան Թոմաշ Վերմալենի տրանսֆերի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» առաջարկ էր կատարել Մարկինյոսին, որից ֆուտբոլիստը հրաժարվել էր:
|