Կատալոնական «Բարսելոնան» պաշտպանների փնտրտուքի մեջ է: Ներկա պահին թիմը կենտրոնացված է երկու ֆուտբոլիստների ձեռքբերման վրա:
Անցյալ շաբաթ «կապտանռնագույնները» փորձել են 43 մլն եվրոյով գնել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, սակայն ֆրանսիական ակումբը մերժել է նրանց առաջարկը:
Այժմ «Բարսելոնան» կենտրոնացված է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանի Ագգերին գնելու վրա:
Կան շշուկներ, որ կատալոնական ակումբում կարիերան շարունակելու համար դանիացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ։
Նշվում է, որ «մերսիսայդցիները» 29-ամյա ֆուտբոլիստին համաձայնել են վաճառել այն բանից հետո, երբ համալրվել են «Սաութեհմփոնի» պաշտպան Դեյան Լովրենով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Ագգերի համար կվճարի 15 միլիոն եվրո և նրա հետ 5 տարվա պայամանագիր կստորագրի։
|