Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսին 15 մլն եվրոյի դիմաց, հաղորդում է Sport.es-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականի ամռանը, սակայն նա չի մտնում կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ:
Խաղացողն անձամբ պատրաստ է փոխել ակումբը, սակայն կատարված առաջարկներից ոչ մեկը ֆինանսապես չի գոհացրել նրան:
|