«Բարսելոնայի» ֆինանսների գծով փոխնախագահ Խավիեր Ֆաուսը հայտարարել է, որ թիմը մաքուր շահույթի տեսքով ստացել է 41 միլիոն եվրո, որը ակումբի պատմության մեջ ռեկորդային է: Ֆաուսը հայտարարել է, որ 530 միլիոն եվրոյից թիմը ստացել է մաքուր 41 միլիոն եվրոյի շահույթ: Թիմի ղեկավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ վերջին 4 տարիների ընթացքում թիմը ունեցել է 113 միլիոն եվրոյի շահույթ, որը տարեցտարի աճում է:
Թիմը այս տարի 44 միլիոն եվրո է հատկացրել պարտքերի մարման համար: Այժմ 2010 թվականի համեմատ թիմի պարտքերը նվազել են մոտ 150 մլն եվրոյով, հասնելով 278 մլն եվրոյի:
Ֆաուսը նշել է,որ սա հովանավորչական պայմանագրերի շնորհիվ է, որոնք թիմը կնքել է Beko-ի, Intel-ի, Nike-ի և Qatar Airways-ի հետ:
Նշենք, որ 2014 թվականի տվյալներով «Բարսելոնան» աշխարհում 2-րդ ամենահարուստ ակումբն է:
|