Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբը և ղեկավարությունը պատրաստ են սպասել «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին մինչև հոկտեմբեր: Այդ մասին գերմանական գրանդը արդեն հայտնել է ֆուտբոլիստին, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, «Բավարիան» ցանկանում է հասկանալ, թե ինչպիսի վիճակում կլինի ֆուտբոլիստի ոտքը ծանր վնասվածքից հետո, և կընդունի վերջնական որոշում:
Հիշեցնենք, որ Վալդեսը ավելի վաղ պետք է տեղափոխվեր «Մոնակո», սակայն ֆրանսիական ակումբը չցանկացավ պայմանագիր կնքել վնասվածք ունեցող ֆուտբոլիստի հետ:
|