Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն որոշել է հեռանալ բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյից», հաղորդում է itataia-ն:
Հաղորդվում է, որ Ռոնալդինյոն ցանկանում է լքել թիմը վերջին ամիսների ընթացքում բավականաչափ խաղաժամանակ չստանալու պատճառով:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստն արդեն դիմել է ակումբի ղեկավարներին` պայմանագիրը վաղաժամկետ խզելու խնդրանքով:
Հավելենք, որ վերջինի ծառայություններով հետաքրքրված են Եվրոպական և Մերձավոր Արևելքի մի քանի ակումբներ:
|