Կատալոնական «Բարսելոնան» երկուշաբթի օրը կսկսի վեցօրյա ուսումնամարզական հավաքն Անգլիայի «Սենտ Ջորջ Պարկ»-ում: Մինչ Մեծ Բրիտանիա ուղևորվելը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն զրուցել է լրագրողների հետ:
«Նուևո Կոլոմբինո» մարզադաշտում «Ռեկրեատիվոյին» 0-1 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնան» շաբաթ օրը` օգոստոսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Նիցցայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Մի քանի մարզումներից հետո Լուիս Էնրիկեն ներկայացրել է թիմի` ուսումնամարզական հավաքի ընթացքում կատարվելիք նպատակները:
«Ծրագրում ենք ուժեղացնել մեր ֆիզիկական վիճակը: Սա սովորական մինչմրցաշրջանային հանդիպումներ չեն, այդ իսկ պատճառով մենք չուղևորվեցինք տուրերի: Ներկա պահին ցանկանում ենք մարզվել»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Վերջինս խոսել է նաև մինչ Ժոան Գամփերի գավաթի հանդիպումն անցկացվող ընկերական հանդիպումների մասին:
Ֆրանսիական «Նիցցա»
«Առաջին հանդիպումը կանցկացնենք «Նիցցայի» հետ: Նրանց առաջնությունը կմեկնարկի մի քանի օրից, սակայն դա չի նշանակում, որ մեր պահանջները քիչ են լինելու: Կարող եմ ասել, որ հանդիպման տեմպը բարձր է լինելու»,- կարծում է Էնրիկեն:
Այս հանդիպման ընթացքում Աուստրիացին կարող է իր տրամադրության տակ ունենալ Պիկեին, Խորդի Ալբային, Սերխիոյին, Խավիին, Ինիեստային, Պեդրոյին, Ռակիտիչին, Ալեքս Սոնգին և թիմի նորեկ, ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոյին:
Իտալական «Նապոլի»
«Կապտանռնագույնների» հաջորդ մրցակիցը կլինի Իտալիայի առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկը` «Նապոլին»: «Բարսելոնան» «Նապոլիի» հետ ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 6-ին, Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում:
«Վերջին տարիներին «Նապոլին» շատ մեծ աճ է գրանցել: Նրանք կարող են պայքարել Սկուդետտոյի համար: Այդ ամենը հավելյալ խթան է մեզ համար»,- ասել է Էնրիկեն:
Ֆինլանդական «Հելսինկի»
«Բարսելոնայի» վերջին մրցակիցը կլինի Ֆինլանդիայից: Այդ թիմի մասին Էնրիկեն ասել է հետևյալը.
«Հնարավոր է, որ մեզ այնտեղ անհամբերությամբ են սպասում, քանի որ տոմսերն արդեն իսկ սպառվել են: Հանդիպման դեսպանը կլինի իմ վաղեմի ընկեր Լիտմանենը»,- եզրափակել է Էնրիկեն:
|