«Տոտտենհեմի» պատշպան Յան Վերտոնգենը նշել է, որ լոնդոնյան ակումբը իրեն նոր պայմանագիր է առաջարկել: 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է մնալ խցանների կազմում: Ավելի վաղ հայտնվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:
«Կարծում եմ, կցանկանայի մնալ «Տոտտենհեմում»: Ես դեռևս գործող պայմանագիր ունեմ չորս տարի ժամկետով, և ակումբը ինձ առաջարկել է նոր պայմանագիր 5 տարի ժամկետով, որը մեծ վստահության նշան է », — Վերտոնգենի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը:
|