«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել կիսապաշտպաններ Իբրահիմ Աֆելլայից և Ալեքսանդր Սոնգից, որոնց հետ հույսեր չի կապում կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, հաղորդում է Marca-ն:
Առայժմ որևէ թիմ այդ ֆուտբոլիստների վերաբերյալ առաջարկ չի արել «կապտանռնագույններին»:
Այսպիսով, այս պահի դրությամբ հավանական է, որ և՛ Աֆելլայը, և՛ Սոնգը նոր մրցաշրջանը կսկսեն «Բարսելոնայում»:
|