Քատարյան «Ալ Ջայշ» ակումբը Խավիին առաջարկում է 3-ամյա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր, հաղորդում է Sport.es-ը:
«Լեխվիայի» և «Ալ Արաբիի» հետ միասին իրենց թիմում են ցանկանում Խավիին տեսնել նաև «Ալ Ջայշ» ակումբի ղեկավարները, ովքեր 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են եռամյա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ:
Նշենք, որ Քատարի նախորդ առաջնությունում «Ալ Ջայշը» գրավել է երկրորդ տեղը:
Ավելացնենք, որ Խավին կատալոնական ակումբը կլքի հունվարին, իսկ ամենահավանական թիմը, որտեղ կտեղափոխվի ֆուտբոլիստը «Նյու Յորք Սիթին» է:
|