Մադրիդի «Ատլետիկոն» պայամանվորվել է «Ռեալ Սոսյեդադի» հետ եզրային հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության շուրջ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանական ակումբները համաձայանեցրել են տրանսֆերի գինը, որը դեռ չի հրապարակվում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բուժզննման կենթարկի, ինչից հետո պայամանգիր կկնքի մադրիդցիների հետ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 23–ամյա ֆուտբոլիստի համար «Ատլետիկոն» 30 միլիոն եվրո կվճարի։
|