Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել թիմի կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերից, հաղորդում է Sport.es-ը:
«Լիվերպուլը» Ագգերին խորհուրդ է տվել «Բարսելոնային»: Ըստ աղբյուրի` «կարմիրները» Ագգերի դիմաց պահանջում են 15 մլն եվրո:
Ներկա պահին «Բարսելոնան» որոշում է կայացնում Ագգերի վերաբերյալ:
Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ագգերին ԶԼՄ-ները «տեղափոխում են» «Բարսելոնա»:
|