Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ում ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա», ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Իտալիայում, որից հետո կտեղափոխվի Իսպանիա, հաղորդում է sport.es-ը:
Ըստ աղբյուրի` կատալոնական «Բարսելոնան» մինչ այդ կփորձի կուտակել 40 մլն եվրո, որը կտրամադրվի «Ֆիորենտինային» որպես Կուադրադոյի հրաժարագին:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, մեկ տարի անց Կուադրադոն կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
|